Դելֆիում հանդիպել եմ Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Զրուցակցիս հետ քննարկել ենք Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդգրկող հարցեր՝ նախանշելով հետագա համագործակցության հնարավոր ուղիները:
Հանդիպմանն անդրադարձել ենք նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին»,- գրել է նա: