ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վրաստանի Ազգային հերոս Մարիամ (Մարո) Մակաշվիլիի անվան զինվորական վերականգնողական ծառայություն։
«Շրջել եմ կենտրոնի տարածքում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար գործող վերականգնողական մասնագիտական ծառայության պայմաններին և գործունեությանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։