Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հայտարարել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպումներ է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել Եվրամիության աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղությանը, բարգավաճմանը և կապակցվածությանը:
«Կարևոր է պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դրական դինամիկան և օգտագործել Հայաստան-Թուրքիա կարգավորման հնարավորությունները», - նշել է նա:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան