Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն առաջնային նշանակություն ունի` հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ԵՄ արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ, որի օրակարգում են նաև Հարավային Կովկասում իրավիճակը, այդ թվում՝ Վրաստանի և Հայաստանի հետ հարաբերությունները:
«Մենք նաև քննարկում ենք Հայաստանի համար նոր առաքելության մեկնարկի հնարավորությունը և այն, թե ինչպես կարող ենք շարունակել աշխատել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,- նշել է Կալասը:
Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը ԵՄ-ն դիտարկում է որպես Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման հիմնական գործոն։ Կալասը հավելել է, որ օրակարգում է նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցը:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: