Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է ընդունելություն ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի կրտսեր խմբում։
«Պաշտպանի՛ր երկրի անվտանգությունը, միացի՛ր ՆԳՆ ոստիկանության գվարդիային:
Դու կարող ես դառնալ այն ուժի մի մասը, որն ապահովում է երկրի ներքին կայունությունն ու քաղաքացիների անվտանգությունը։
Եթե փնտրում ես կայուն աշխատանք, զարգացում և պատվաբեր ծառայություն, ապա սա հենց քո հնարավորությունն է։
-
մասնագիտական աճի և կարիերայի առաջխաղացման հնարավորություն,
-
ֆիզիկական բարձր պատրաստվածություն՝ պարբերական մարզումների և վերապատրաստումների միջոցով,
-
պատվաբեր և պատասխանատու ծառայություն պետությանն ու ժողովրդին։
18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության գործող և նախկին ծառայողները, ովքեր՝
-
ունեն առնվազն միջնակարգ կրթություն,
-
անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի),
-
տիրապետում են հայերենին,
-
իրենց անձնական հատկանիշներով, գործնական կարողություններով, ֆիզիկական պատրաստականությամբ և առողջական վիճակով կարող են կատարել ոստիկանության գործառույթները։
-
մրցունակ և կայուն աշխատավարձ,
-
առողջության ապահովագրություն,
-
ատեստավորման արդյունքում առաջխաղացման հնարավորություն,
-
օրենքով սահմանված այլ սոցիալական երաշխիքներ
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՆԳՆ ոստիկանության գվարդիայում (ք․ Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս 62/26)։
Փաստաթղթերն ընդունվում են մայիսի 1-ից՝ ժամը 09։00-13։00-ն (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով 010 37 03 28, 010 77 80 33, 010 59-68-84, 011 58 49 71»,- նշված է ՆԳն հաղորդագրության մեջ։