Այսօր վաղ առավոտյան Աշտարակից մեկնարկել է ՀՀ վարչապետի գլխավորած ավտոերթը դեպի Գյումրի, որի նպատակն էր նշանավորել Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Աշտարակից դեպի Գյումրի մոտ 84 կիլոմետրանոց հատվածի բացումը:
Պատասխանատուները Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են՝ կառուցվել է առաջին տեխնիկական կարգի ճանապարհ, որտեղից դեպի բնակավայրեր մուտքը կազմակերպված է տրանսպորտային հանգույցների միջոցով։ Ճանապարհին կա նաև տեխնիկական կամ անվտանգության գոտի, գյուղտեխնիկայի և այլ անցումներ, լուսավորության համակարգ։
Վարչապետն այնուհետև եղել է Գյումրիում, շփվել բնակիչների հետ և օրվա ավարտին նվագել գյումրեցիների համար:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան