Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի հետ:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄԷ երկկողմ, մասնավորապես՝ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակի շուրջ։