Կառավարությունը կշարունակի խրախուսել օրինապահ հարկ վճարողներին: Վարչապետի խոսքով՝ հարկերի հաշվին են ֆինանսավորվում սոցիալական և տնտեսական բազմաթիվ ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ պետական բյուջեն պետք է ընկալել որպես համատեղ ներդրում, շնորհակալություն հայտնել աշխատող, արդյունք ստեղծող և հարկերը վճարող տնտեսվարողներին:
Միջազգային գործակցությամբ՝ 264 մլն դոլար դրամաշնորհի համաձայնագրով կբարելավվի փախստականների համար բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը:
Նիստի մանրամասները՝ ռեպորտաժում։