Հայաստանն ուզում է Իրանի տարածքով ընդլայնել լոգիստիկ հնարավորությունները, ճեպազրույցում նշել է վարչապետը, ընդգծել՝ ԹԻՐՓՓ նախագծի շուտափույթ իրագործման արդյունքում կձևավորվի Իրան-Հայաստան երկաթուղային կապ, որը ձեռնտու կլինի բոլորին:
Ներքաղաքական հարցերին անդրադառնալով, Նիկոլ Փաշինյանի գնահատականով՝ նախկինների երեք ուժերից ոչ մեկը չի հաղթահարելու անցողիկ շեմը: Օտարերկրյա գործակալների մասին հարցին, վարչապետն ասել է, որ ունի այդ մարդկանց ցուցակը՝ անուն-ազգանուններով ու կոնտակտներով:
Հեղինակ՝ Աննա Զախարյան