«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 18-ին՝ ժամը 12:30-15:00-ն, կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ 5 փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: