Հայաստանը աշխարհի այն քիչ երկրներից է, որտեղ միջազգային կառույցները տնտեսական աճի կանխատեսումները բարձրացրել են: Արժույթի Միջազգային Հիմնադրամի կանխատեսումներով 2026-ին Հայաստանը իր տնտեսական աճի տեմպերով կլինի աշխարհի 20-յակում: Համաշխարհային բանկը Հարավային Կովկասի տարածաշրջանում ամենաբարձր աճը կանխատեսում է հենց մեր երկրում:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան