Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենք ընթացք տալ կարող են միայն Ընտրական օրենսգրքից բխող դիմումներին, իսկ քաղաքական բանավեճին չեն միջամտում: Վահագն Հովակիմյանը ներկայացրել է, թե որ դեպքում կարող է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող քաղաքական ուժը չգրանցվել և որ դեպքում է հնարավոր ուժը կորցրած ճանաչել գրանցումը:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան