ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցցանցում անդրադարձել է Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին:
«Հորմուզի նեղուցը լիովին բաց է և պատրաստ է բիզնես վարելու ու անխոչընդոտ անցման համար, բայց ռազմածովային շրջափակումը կմնա ուժի մեջ և կգործի միայն Իրանի նկատմամբ, քանի դեռ Իրանի հետ մեր գործարքն ավարտին չի հասել»,-գրել է Թրամփը:
Նա համոզված է, որ այդ գործընթացը շատ արագ կընթանա, քանի որ կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է։