ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարցը լուծելուց հետո ՆԱՏՕ-ից օգնության առաջարկ է ստացել, բայց մերժել է այն: Այդ մասին նա գրել է Truth Social-ում։
«Հիմա, երբ Հորմուզի նեղուցում իրավիճակը կարգավորվել է, ՆԱՏՕ-ն զանգահարել է ինձ և հարցրել, թե արդյոք մեզ օգնություն է պետք: Ես նրանց ասել եմ հեռու մնալ նեղուցից, եթե միայն չեն ցանկանում նավթ բեռնել իրենց նավերը», - գրել է նա։
Թրամփն ասել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները «չօգնեցին, երբ դրա կարիքը կար» և կրկին նրանց անվանել է «թղթե վագր»։ ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին և Կատարին՝ իրավիճակը լուծելու գործում ցուցաբերած օգնության համար: Առանձին գրառման մեջ էլ շնորհակալություն հայտնել նաև Պակիստանի ղեկավարությանը, որը միջնորդի դեր է կատարում ԱՄՆ-Իրան բանակցություններում։
Հորմուզի նեղուցն այժմ բաց է Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի ժամկետի ընթացքում: Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ շրջափակումը դեռևս ուժի մեջ է: