Ռուսաստանը և Հնդկաստանը կարող են միմյանց տարածք ուղարկել մինչև 3000 զինծառայող, տասը ռազմական ինքնաթիռ և հինգ նավ՝ երկու երկրի միջև ռազմական համագործակցությունն ամրապնդելու վերաբերյալ գործող համաձայնագրի շրջանակում՝ տեղեկացնում է INTERFAX-ը։
Փաստաթղթի համաձայն՝ դրանք կարող են ուղարկվել միմյանց տարածք՝ համատեղ վարժանքներ և մարզումներ անցկացնելու, մարդասիրական օգնություն ցուցաբերելու, բնական և տեխնածին աղետների հետևանքները վերացնելու և կողմերի միջև նախապես համաձայնեցված այլ դեպքերի համար։
«Համաձայնագիրը ստորագրվել է 2025թ. և ուժի մեջ է 5 տարի ժամկետով և ավտոմատ կերպով երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակահատվածների համար, եթե կողմերից ոչ մեկը չի տեղեկացնում դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին»,- նշվում է փաստաթղթում: