Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը: Նիստի տեսանկարահանումն արգելվել է: Գործարարի պաշտպաններից Արամ Վարդևանյանը իրենց առարկությունը պատճառաբանել է նրանով, որ նախընտրական շրջան է և դա կարող է ավելորդ շահարկումների առիթ ստեղծել:
Դատախազը միջնորդել է Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով։ Պաշտպանական կողմն էլ խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել՝ պնդելով, որ Կարապետյանը պետք է ընտրություններին ընդառաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի քննարկումներին մասնակցի: Դատական նիստը հետաձգվել է մինչև ապրիլի 17-ը: