ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայկական ազգային կինոակադեմիան անցկացնում է «Անահիտ» մրցանակաբաշխությունը: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր՝ Հայ կինոյի օրը, «Դվին մյուզիքլ հոլ»-ում: Միջոցառումն իրականացնում է «Լուսաբաց» մշակութային ՀԿ-ն: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Ազգային կինոակադեմիայի նախաձեռնած «Անահիտ» մրցանակաբաշխությունը հայ կինոարվեստի առաջընթացին և հանրահռչակմանն ուղղված հիմնական միջոցառումներից է։ Մրցանակաբաշխության նպատակն է նպաստել հայրենական կինոարտադրության զարգացմանը և հայկական կինոյում նոր անունների բացահայտմանն ու առաջմղմանը, ինչպես նաև խթանել պրոֆեսիոնալ հետաքրքրությունը կինոյի ոլորտի մասնագիտությունների նկատմամբ։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2 տարին մեկ անգամ։
Այս տարի ընտրությունը կատարվել է 2024-2025 թվականներին արտադրված ֆիլմերից, որի արդյուքնում «Անահիտ» մրցանակը կհանձնվի 12 անվանակարգում։
Քվեարկությամբ համառոտ ցուցակում (short-list) ընդգրկված ֆիլմերն են․
1․ Լավագույն կարճամետրաժ ֆիլմ
-
«Մատանի»-ռեժիսոր՝ Ալեքսանդր Աթանեսյան/պրոդյուսեր՝ Մանվել Սարիբեկյան
-
«Մենակ երկուսով»-ռեժիսոր՝ Արթուր Սահակյան/պրոդյուսեր՝ Արամայիս Հայրապետյան
-
«Յանա»-ռեժիսոր՝ Մարտին Մաթևոսյան/ պրոդյուսերներ՝ Անի Որսկանյան, Մարտին Մաթևոսյան
2. Լավագույն վավերագրական ֆիլմ
-
«Բնակիչները»-ռեժիսոր՝ Մերի Աղախանյան/պրոդյուսերներ՝ Մերի Աղախանյան, Ան-Կատրին Վիթ, Լինդա Մաթերն, Սերջիո Ջիզզարդի
-
«Իմ հայկական Ուրվականները»-ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան/պրոդյուսերներ՝ Թամարա Ստեփանյան, Սելին Լուազո, Ալիս Բալդո
-
«Վերապրել Շեքսպիրին»-ռեժիսորներ՝ Իննա Սահակյան, Ռուբեն Ղազարյան/պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Մարիամ Դավթյան, Իննա Սահակյան
3․ Լավագույն մոնտաժ
-
Օլիվյե Ֆերարի-«Արտոյի երկիրը»
-
Յաննիկ Լերոյ, Մերի Աղախանյան-«Բնակիչները»
-
Արթուր Սահակյան-«Վերապրել Շեքսպիրին»
4․ Լավագույն հնչյունային ձևավորում
-
Ժան Մարկ Շիկ-«Արտոյի երկիրը»
-
Արման Ավետիսյան, Տիգրան Կուզիկյան, Հարութ Քոթանջյան-«Բախտի տերը»
-
Տիգրան Կուզիկյան-«Մեդալի հակառակ կողմը»
5. Լավագույն նկարչական ձևավորում
-
Արթուր Սարյան- «Արտոյի երկիրը»
-
Արմեն Ղազարյան-«Մեդալի հակառակ կողմը»
-
Արմեն Ղազարյան- «Վազգեն. Վերջին Սպարապետը»
6. Լավագույն երաժշտություն
-
Մարկ Ռիբո-«Արտոյի երկիրը»
-
Անդրանիկ Բերբերյան-«Մեդալի հակառակ կողմը»
-
Արմեն Մարտիրոսյան-«Վազգեն. Վերջին Սպարապետը»
7. Լավագույն օպերատորական աշխատանք
-
Կլեր Մաթոն-«Արտոյի երկիրը»
-
Ալբերտ Սարգսյան, Մերի Աղախանյան-«Բնակիչները»
-
Սուրեն Թադևոսյան-«Մեդալի հակառակ կողմը»
8. Լավագույն սցենար
-
Թամարա Ստեփանյան, Ժան-Կրիստոֆ Ֆերարի, Ժան Բրեշանդ, Ռոմի Կոկիա դի Ֆերո, Ջիհանե Չուաիբ -«Արտոյի երկիրը»
-
Աննա Մաքսիմ-«Մեդալի հակառակ կողմը»
9. Կնոջ լավագույն դերակատարում
-
Կամիլ Կոտեն-«Արտոյի երկիրը»
-
Աննա Մաքսիմ-«Մեդալի հակառակ կողմը»
-
Մարջան Ավետիսյան-«Վազգեն. Վերջին Սպարապետը»
10. Տղամարդու լավագույն դերակատարում
-
Շանթ Հովհաննիսյան-«Արտոյի երկիրը»
-
Արտաշես Ալեքսանյան-«Մեդալի հակառակ կողմը»
-
Խորեն Լևոնյան-«Վազգեն. Վերջին Սպարապետը»
11․ Լավագույն ռեժիսորական աշխատանք
-
Թամարա Ստեփանյան-«Արտոյի երկիրը»
-
Արշո Հարությունյան-«Թանկարժեք տղաները»
-
Աննա Մաքսիմ-«Մեդալի հակառակ կողմը»
12․ Լավագույն խաղարկային ֆիլմ
-
«Արտոյի երկիրը»
-
«Մեդալի հակառակ կողմը»
-
«Վազգեն. Վերջին Սպարապետը»
Սահմանված է նաև հատուկ մրցանակ, որը շնորհվում է ազգային կինոարտադրության զարգացման գործում նշանակալի ավանդի համար։