ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Յուտայի նահանգապետի գրասենյակի համայնքային և միջկառավարական հարաբերությունների գծով ավագ խորհրդատու Մայք Մաուերի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանի կողմից ամիսներ առաջ Յուտա նահանգ կատարած աշխատանքային այցի արդյունքներն ու դրա շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Դիտարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես տնտեսական ոլորտին առնչվող։
Կարևորվել է երկխոսության շարունակականությունը՝ համագործակցության նոր ուղղությունների զարգացման նպատակով։