ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ընդունել է ՄՄԿ Զարգացման հիմնադրամի գործընկերներին՝ քննարկելու «Միգրացիայի տվյալների հզորացումը Հայաստանում. Միգրացիայի համաշխարհային պայմանագրի նպատակներին հասնելու առաջընթացի խթանում» ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:
Հանդիպման ընթացքում տրվել է ծրագրի պաշտոնական մեկնարկը, ներկայացվել են առաջիկա քայլերն ու նախատեսվող աշխատանքները։
ՄՔԾ պետ Նելլի Դավթյանը ընդգծել է, որ ծառայության համար սա էական նշանակություն ունեցող ծրագիր է, որը ողջ ծավալով կհասցեագրի եղած կարիքները։
Ծրագիրը միտված է խթանելու տվյալահենք քաղաքականության մշակումը՝ միջազգային, ներառյալ՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան, ինչպես նաև ամրապնդելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունները Միգրացիայի համաշխարհային պայմանագրի շրջանակում։