Այսօրվանից մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտզալի մրցաշարը, որն անցկացվում է առաջին անգամ։
Մասնակցում է 7450 ներկայացուցիչ՝ 100 թիմ Երևանում, 300-ը՝ մարզերում։ Այն բացառիկ է մասնակիցների թվով։ Բացի այդ, առաջին անգամ մրցաշարին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի ներկայացուցիչները։ Առաջնությունն անցկացվում է մինչև 15 տարեկանների շրջանում։
Մրցումներն անցկացվում են 3 փուլով՝ միջհամայնքային, մարզային/երևանյան և
հանրապետական։
• 1-ին՝ միջհամայնքային փուլին մասնակցում են երևանյան և մարզային
հանրակրթական դպրոցների թիմերը։
• 2-րդ` մարզային/երևանյան փուլին մասնակցում են միջհամայնքային փուլում
հաղթած թիմերը՝ որոշելով մարզի և Երևանի խմբի հաղթողներին։
• 3-րդ՝ հանրապետական փուլին մասնակցում են մարզային և երևանյան
փուլում առաջին տեղ գրաված թիմերը։
Եզրափակիչները նախատեսված են մայիսին։ Մրցաշարի հանրապետական փուլի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղը գրաված թիﬔրը կպարգևատրվեն ՀՖՖ գավաթով, ﬔդալներով, դիպլոﬓերով և հատուկ նվերներով։