ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ Չինաստանի կառավարությունը որոշել է զենք չմատակարարել Իրանին։
«Նրանք համաձայնել են զենք չուղարկել Իրան»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Միացյալ Նահանգները «մշտական հիմունքներով բացում է Հորմուզի նեղուցը, և Չինաստանը դրանից շատ գոհ է»: Նախագահը հավաստիացրել է, որ նման միջոցների է գնում՝ հանուն ՉԺՀ-ի և ամբողջ աշխարհի:
Ավելին, Թրամփը վստահություն է հայտնել, որ մայիսյան այցը Չինաստան լավ կանցնի, և որ նախագահ Սի Ծինփինը ջերմորեն կդիմավորի իրեն։ «Մենք շատ հմուտ և լավ ենք համագործակցում»,- հավելել է նա։
Ավելի վաղ Fox News-ի հետ հարցազրույցում Թրամփը հաստատել է, որ խնդրել է Սի Ծինփինին զենք չմատակարարել Իրանին, և Չինաստանի ղեկավարը հավաստիացրել է, որ նման մատակարարումներ չեն իրականացվել։