Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի միջնակարգ դպրոցում կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, վիրավորվել են 13-ը, նրանցից 3-ի վիճակը ծանր է, հաղորդում է Daily Sabah-ը՝ հղում անելով ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչիին։
Նախկինում հաղորդվել էր 4 մարդու մահվան և 20 վիրավորի մասին։ Կրակողը, որը 13 տարեկան էր, նույնպես մահացել է, չնայած պարզ չէ՝ ինքնասպա՞ն է եղել, թե պատահաբար է սպանվել։ Հարձակման դրդապատճառներն անհայտ են. ըստ տեղեկությունների՝ դեռահասը պատահական կրակոցներ է արձակել երկու դասարանում:
Կասկածյալի հայրը՝ նախկին ոստիկանը, ձերբակալվել է։ Հետաքննիչները կարծում են, որ աշակերտը հոր զենքն է օգտագործել: Դպրոցում դասերը չեղարկվել են երկու օրով։