2026 թվականի ապրիլի դրությամբ ՀՀ սահմանի անցման բոլոր կետերը ՀՀ սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո են, 100 տոկոսով և անվերապահորեն: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չգիտեմ՝ եթե թվով, գնով, փողով գնանշելու լինենք, ի՞նչ կարժենա, բայց իմ կարծիքով, սա անգին է: Հնարավոր չէ այս ձեռքբերումը գնանշել»,- ասաց նա: