Ապրիլի 14-ին՝ ժամը 06։21-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի բնակավայրի Տիգրան Պետրոսյան փողոցում այրվում է անասնագոմ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Այրվել է անասնագոմի տանիքից մոտ 85 քմ հատված։