ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՄԱ ԷՔՍՊԵՐՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (Հասցե՝ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Երևանյան խճուղի 185/1)։
Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է գազալցակայանի հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և գազալցակայանը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։