«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը նոր հնարավորությունների մասին է՝ հայտարարել է Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանը, որը նաև Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների հանդիպում-քննարկումներում հայկական կողմի համակարգողն է:
Խորհրդի ասոցացված փորձագետ Նարեկ Միանսյանի ձևակերպմամբ՝ ապրիլի 10-ից 12-ը Գաբալայում տեղի ունեցած հանդիպմանը ադրբեջանական կողմը հստակ ուղերձ է հղել, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ են:
Հեղինակ՝ Աննա Զախարյան