2018-ից ի վեր 288 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել: Հայտարարել է վարչապետը ամենաշատ աշխատատեղեր ստեղծած գործարարների հետ հանդիպմանը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջին անգամ մեր երկրում միջին կենսաթոշակը սպառողական զամբյուղից ավելի է: «Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այսպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան։ Մեզ հարկավոր է կարողանալ այս իրավիճակը շարունակական, անընդհատ օգտագործել, դինամիկան պահպանել»,- ասել է պետության ղեկավարը: Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր շրջափուլ՝ պայմանավորված Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացով:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան