Բնակապահովման նոր ծրագրով 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքները հնարավորություն կունենան մարզային բնակավայրերում ձեռք բերել բնակարան կամ տուն կառուցել 100 տոկոս սուբսիդավորմամբ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ պայմանն այն է, որ ընտանիքի բոլոր անդամները պետք է լինեն Հայաստանի քաղաքացի, իսկ կառուցվող կամ ձեռք բերվող բնակարանն էլ ընտանիքի յուրաքանչյուրի անդամի համար չպետք է պակաս լինի 10 քառակուսի մետրից: