Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի աջակցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած Իրանի նավահանգիստների շրջափակմանը։ Լոնդոնը չի մասնակցի այդ միջոցառումներին, երկուշաբթի BBC Radio 5-ի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Նա ընդգծել է, որ այս պահին չափազանց կարևոր է վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկությունը, և Բրիտանիայի կառավարության դիվանագիտական, քաղաքական և ռազմական բոլոր միջոցառումներն ուղղված են այդ նպատակին հասնելուն: Սթարմերը նաև մատնանշել է բրիտանական բանակի հնարավորությունները նեղուցն ականազերծելու հարցում՝ չմանրամասնելով օպերատիվ հարցերը:
Սթարմերի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի վրա ճնշում է գործադրվում Իրանի դեմ պատերազմի մեջ մտնելու համար, սակայն նա չի անի դա, եթե չլինեն ռազմական գործողություններին մասնակցելու «հստակ օրինական հիմք» և «հստակ մտածված ծրագիր»: «Իմ որոշումը շատ պարզ էր. ինչ ճնշում էլ գործադրվի, իսկ դա զգալի է, մեզ պատերազմի մեջ չեն ներքաշի», - պարզաբանել է վարչապետը: