Արտերկրից փոխանցումներն էապես ավելացել են, սակայն, տնտեսության վրա դրանց ազդեցության աստիճանը նվազել է: Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ այսօր արդեն տնտեսության մեջ որոշիչ չեն արտագնա աշխատանքի մեկնածների փոխանցումները:
Եթե նախկինում մեր երկիր կատարված փոխանցումների 70 տոկոսից ավելին ոչ առևտրային նպատակով էր, ապա այժմ կառուցվածքային էական փոփոխություն է կատարվել և փոխանցումների 80 տոկոսից ավելին առևտրային են: Փոխանցումներից կախվածությունը թոթափվել է նաև տնտեսության ընդհանուր աճի շնորհիվ:
Մեկ այլ միտում ևս մասնագետները նկատում են: Զգալի ավելացել են Հայաստանից արտերկիր ոչ առևտրային փոխանցումները: Փաստացի շատ երկրներից Հայաստան են գալիս արտագնա աշխատանքի:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի տեսանյութում։