Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԱՐՍ-ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արագածոտնի մարզ, գյուղ Ագարակ, Երևան-Գյումրի մայրուղի) հայտնաբերվել են խախտումներ։
Այդ մասին հայտնում է ՇՎՏՄ-ն:

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։