Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կոչ է արել կանխել Լիբանանում Գազայի հատվածի պատմության կրկնությունը։
«Մենք թույլ չենք տա Լիբանանում նոր Գազայի ստեղծում, քանի որ Եվրոպան պետք է հետևողականորեն գործի միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների դեմ»,- ասել է Սանչեսը։
Նա կարծում է, որ Եվրամիությունը պետք է նաև կասեցնի Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը։
Իսրայելը հայտարարել է, որ իր նպատակն է Լիբանանի հարավում Լիտանի գետից հարավ բուֆերային գոտի ստեղծել՝ Իսրայելի հյուսիսային բնակավայրերը հրետակոծությունից պաշտպանելու համար։ Հրեական պետության իշխանությունները նախկինում հայտարարել էին Լիբանանի բոլոր սահմանամերձ գյուղերը լիովին քանդելու մտադրության մասին և արգելել էին այդ երկրի հյուսիս տարհանված հարյուր հազարավոր տեղացի բնակիչներին տուն վերադառնալ։