Նույնիսկ ԱՄՆ-Իրան հրադադարի մասին տեղեկությունների հաստատումից հետո հրեական պետությունը հայտարարեց, որ այն չի տարածվելու Լիբանանի վրա: Թեպետ ավելի վաղ հայտարարվել էր, որ գործարքի մաս է կազմելու նաև Լիբանանը: Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը չի կարգավորվում 2019 թվականից: Այդ խնդիրներին հավասարապես բախվում է նաև հայ համայնքը: Մեր հայրենակիցները միասնաբար են փորձում լուծել համայնքային և երկրին առնչվող հարցերը:
Հեղինակ՝ Փաթիլ Մկրտչյան