Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նախարարության և Միասնական սոցիալական ծառայության չորս տասնյակ աշխատակիցների արժանացրել է հուշամեդալի և շնորհակալագրերի: Նրանք մեծ ներդրում են ունեցել հենաշարժողական խնդիր ունեցող քաղաքացիների բանկային քարտերի առաքման, պայմանագրերի ստորագրման գործում: Նախարարը նշել է, որ որոշ քաղաքացիներ դեռ չեն ստացել իրենց բանկային քարտերը, քանի որ կա անձը հաստատող փաստաթղթերի վավերականության խնդիր:
Հեղինակ՝ Մայա Խաչատրյան