Վարչապետն այսօր աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր: 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրով վերանորոգված ու կառուցված դպրոցներ, մանկապարտեզներ, նորագույն տեխնոլոգիաներով կառուցված ջերմատներ: Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Բջնի պատմամշակութային ամրոց, որտեղ տանող 2 կմ երկարությամբ ճանապարհի համար 104 մլն դրամ է ներդրվել:
Վարչապետը կարևորել է ճանապարհի կառուցումը, բոլորին կոչ արել գնալ ու տեսնել տպավորիչ հուշարձանը: Եղել են նաև չնախատեսված կանգառներ՝ շնորհակալական ողջույններով ու նոր խնդիրների բարձրաձայնմամբ: Բնակիչներին հուզող հարցերին երկրի ղեկավարի ընդհանրական պատասխանն էր՝ ամեն ինչ կարվի, բայց հերթով: Միայն թե պետք է աջակցել Կառավարությանը, օրինակ՝ գնում կատարելիս ՀԴՄ կտրոն պահանջել: Այս հանդիպումներում էլ խաղաղության թեման չի շրջանցվել:
Հեղինակ՝ Աննա Զախարյան