Ընտրական օրենսգրքում փոփոխությունը համամասնական ընթացակարգով ընտրության մասին է, ճեպազրույցում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը: Վահագն Ալեքսանյանը անդրադառնալով խորհրդարանի դիմաց «Ուժեղ Հայաստան»-ի կազմակերպած ցույցին նկատել է, որ Սամվել Կարապետյանը խուսափում է հանրային խոսքից, թեպետ դա արգելված չէ: Պատգամավորը նաև հիշեցրել է Քննչական կոմիտեի հրապարակած ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրությունները, որոնք կապված էին Կարապետյանի ուժի հետ: Իսկ թե ինչու են ռուսաստանաբնակ գործարարի աջակիցները հավաքել ԱԺ շենքի դիմաց, պարզվել է որոշները տեղյակ չեն եղել:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան