Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 8-ին, որոշում է ստորագրել, որով պաշտոնից ազատել է շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Սերգո Արմենի Աթանեսյանին 2026 թվականի ապրիլի 8-ից ազատել շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։