ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շոնրհավորական ուերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ, որում ասված է.
«Սիրելի՛ մայրեր և կանայք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Գարնանային այս հիասքանչ օրը ևս մեկ առիթ է՝ խոնարհումով գնահատելու ձեր բացառիկ դերը մեր հասարակության կյանքում։ Ձեր նվիրումն ու հոգատարությունը, ինչպես նաև ձեր ակտիվ մասնակցությունը պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, կարևոր ներդրում են մեր երկրի կայուն զարգացման գործում։
Մայր լինելը բարձրագույն առաքելություն է, իսկ կնոջ կերպարը՝ ուժի, իմաստության և նրբության ներդաշնակ համադրություն, որի շնորհիվ ձևավորվում է առողջ և մարդակենտրոն հասարակություն։
Առանձնահատուկ շնորհավորում եմ Պետական եկամուտների կոմիտեի բոլոր կին աշխատակիցներին՝ գնահատելով նրանց մասնագիտական նվիրվածությունն ու պատասխանատվությունը։
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և խաղաղություն։
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ մայրեր և կանայք»։