«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում կրկին առաջադրում է Մարտին Գալստյանի թեկնածությունը: Նախորդ 6 տարիներին գլխավոր դրամատունը ղեկավարած Գալստյանն այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է պարզաբանումներ ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարման, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ: Մինչև այդ Գալստյանը ներկայացրել է իր ղեկավարությամբ իրականացված այն քայլերը, որոնց շնորհիվ հաղթահարել են մի շարք ճգնաժամեր:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: