Ապրիլի 6-ին՝ ժամը 09։23-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին բախվել են Lada և Jeep մակնիշների ավտոմեքենաները: Lada մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։