TRIPP-ի հետ կապված իրավիճակը մեզ այս պահին էլ տվել է մի առավելություն՝ մեր սահմանին կրակոցներ չկան: Հրթիռները բոլոր տեղերում թռչում են, իսկ մեր սահմանի այս կողմը հանգիստ վիճակում է, բայց կարող է փոխվել: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Իրանում տիրող իրավիճակին և դրա ազդեցությանը TRIPP-ի իրականացման վրա:
«Մենք ամեն օր ամեն ինչ պետք է անենք, որ մեր ԶՈՒ-ի՝ իր առջև դրած նպատակներն ունենան լուծումներ: Իսկ այդ լուծումները տալիս է հայ մարդը, որը բանակին տալիս է զինվոր, որը երկրին տալիս է հնարավորություն, որպեսզի այդ զինվորին ապահովելու խնդիրը լուծի»,- ասաց նա:
Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ ցանկացած ստորագրված փաստաթուղթ կարելի է խախտել, ուստի պետք է ստեղծել անվտանգային այնպիսի միջավայր, որը խախտելը դժվար կլինի, նաև պետք է ինքդ երաշխավոր լինես երկրիդ անվտանգության: