Ապրիլի 6-ին, ժամը 19։11-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում այրվում է ավտոտնակ։
ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Թաիրով բնակավայրի Օրբելի փողոցում գտնվող ավտոտնակում այրվում է «VAZ» մակնիշի ավտոմեքենա։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։34-ին, մարվել՝ 19։50-ին։ Այրվել են ավտոմեքենան և ավտոպահեստամասեր՝ մասամբ։