ԱՄՆ գլխավոր դատախազի և արդարադատության նախարարի պաշտոններից Պեմ Բոնդիի պաշտոնանկությունը, հնարավոր է, վերջինը չլինի Դոնալդ Թրամփի վարչակազմում՝ գրում է ամերիկյան The Altantic-ը։
Հիշեցնելով Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի կողմից ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ Ռենդի Ջորջին պաշտոնից ազատելու մասին, որը տեղի է ունեցել Պեմ Բոնդիի պաշտոնանկության հետ գրեթե միաժամանակ, լրատվականը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ այժմ Սպիտակ տանը քննարկում են նաև ՀԴԲ ղեկավար Քեշ Պատելի, ԱՄՆ ցամաքային զորքերի նախարար Դենիել Դրիսկոլի և աշխատանքի նախարար Լորի Չավես-Դերիմերի հնարավոր պաշտոնանկությունները:
Պարբերականի համաձայն` նախկինում նախագահը չէր պլանավորել աշխատանքից ազատել վարչակազմի որևէ առանցքային աշխատակցի՝ նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունից առաջ։
Աղբյուրների կարծիքով` այս հարցում Թրամփի կուրսի փոփոխությունը կապված է նրա ժողովրդականության կորստի հետ՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել շարունակվող պատերազմի ֆոնին։