Սուրբ Հարության տոնի նախաշեմին ձվի միջին գինը 75 դրամ է: Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն արձանագրել է, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում ձվի գների բարձր մակարդակը գործում է ոչ միայն ներքին, այլ նաև միջազգային շուկայում: Այս օրերին ներքին շուկայում ապրանքի որակի ու թարմության հետ կապված ստուգումներ է իրականացնում Սննդի անվտանգության տեսչական մարմինը, որն արդեն բացահայտել է որոշ խնդիրներ: