Արմիվիրի 63 բնակավայրում 3 մլրդ 182 մլն դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվել՝ 10 նորաբաց մանկապարտեզ, 53 կմ ասֆալտապատ ճանապարհ, ոռոգման համակարգի մաքրում ու նորոգում: Կառավարությունը նաև մասնակի փոխհատուցում է տրամադրել կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին: Նախագծվել և գույքագրվել են Մեծամորի հեղեղատարի վտանգավոր հատվածները, ներկայացվել Կառավարություն՝ գումար տրամադրելու համար։
Հեղինակ՝ Հայկուշ Ասլանյան