«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով Աշտարակում զրոյից կառուցվում է Արագածոտնի մարզի ամենամեծ դպրոցը, որն ունենալու է բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները: Կրթության նախարարությունում համոզված են, որ սահմանված ժամկետում պատրաստ են լինելու բոլոր այս դպրոցներն ու մանկապարտեզները: Արդեն իսկ նախապատրաստվում են հաջորդ 300 դպրոցի շինարարությանը: