Ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են գրեթե 340 անօդաչու թռչող սարք: Երկրում կան զոհեր և վիրավորներ: «Մենք Զատկի կապակցությամբ հրադադար էինք առաջարկել, բայց դրան ի պատասխան շահեդներ ենք ստանում»,- ասել է Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ ռուսական հարվածների թիրախում եղել են քաղաքացիական օբյեկտները:
Ռուսական կողմն էլ հայտնել է ուկրաինական 40-ից ավելի ԱԹՍ խոցելու մասին: Բելգորոդի մարզում կան 1 զոհ, վիրավորներ: Ռուսաստանի պաշտպանության նախարարարությունը հայտնել է, որ մարտի 31-ին Ղրիմում կործանվել է Ան-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռը՝ ժայռին բախվելու պատճառով: Անձնակազմի 7 անդամները և 23 ուղևորները զոհվել են: Հարուցվել է քրեական գործ:
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը նաև հայտնել է, որ վերահսկողության տակ է վերցրել Լուգանսկի ամբողջ շրջանը: Ուկրաինական կողմն այս տեղեկությունն առայժմ չի մեկնաբանել:
Կրեմլի խոսնակն էլ անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքերին, որ Մոսկվան Կիևին երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից դուրս գալու համար։ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ այդ որոշումը Զելենսկին պետք է ընդունի արդեն այսօր, նույնիսկ դեռ երեկ պետք է ընդունած լիներ: