Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 2-ից՝ ժամը 11։00-ից, Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Արգավանդի խաչմերուկից մինչև Ոստիկանության կրթահամալիրի հարակից հետադարձի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտով։