ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Լեա Գուտիերեսի գլխավորած պատվիրակությանը:
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են ինչպես ԱԶԲ գործող ծրագրերը Հայաստանում, այնպես էլ առաջիկայում իրականացվելիք նախագծերի պորտֆելը: Հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանը առանձնահատուկ ընդգծել է ԱԶԲ-ի հետ երկու տասնամյակ ձգվող արդյունավետ համագործակցության կարևորությունը և Հայաստանի զարգացման ռազմավարական առաջնահերթությունների շուրջ երկխոսության ընդլայնման անհրաժեշտությունը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի տնտեսական կայունությունն ամրապնդելու և զարգացման ռազմավարական օրակարգն առաջ մղելու ուղղությամբ: