Ինչ հետևանքներ կունենա պատերազմը էներգետիկ ռեսուրսներով ինքնաբավ Իրանի վրա: Հեղինակավոր Financial times-ը գրում է, որ Իրանը չունի ներմուծման խնդիր, պատժամիջոցների պայմաններում դարձել է ինքնաբավ: ԱՄՆ-իսրայելական հարձակումները նաև որոշակի տնտեսական օգուտ են բերել երկրին՝ նավթի գների բարձրացման շնորհիվ, նաև վճար է սահմանվել Հորմուզի նեղուցով անցման համար: Այդուհանդերձ, օդային հաձակումների հետևանքով հասցված վնասը հնարավոր կլինի վերականգնել տասնամյակների ընթացքում:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան